211652_close_icon
views-count129425 դիտում article-date 19:29 27-09-2016

Ողբերգական ավտովթար Սևանի ճանապարհին. երիտասարդ վարորդը Prado-ով մոտ 100 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land Cruiser 50 DL 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնն ու պահեստային անվահեծանը պոկվել և մեքենայից մի քանի մետր հեռու են շպրտվել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը Դիլիջանի բնակիչ, 36-ամյա էդգար Մարգարյան էր, իսկ շտապօգնության ավտոմեքենային հիվանդանոց են ուղեկցել Սևանի ոստիկանապետ Վ. Աղեկյանն ու 4-րդ վաշտի հրամանատար Ս. Հակոբյանը: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Այս պահին ՃՈ ավագ տեսուչ Գոռ Մանուկյանը վթարի վայրից հեռացնում է հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի խցանում տեղի չունենա: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ վարորդը եղել է քաղաքացիների նշած անձը: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր