211652_close_icon
views-count3759 դիտում article-date 20:56 25-09-2016

Իսպանիա. «Ատլետիկոն» և «Բարսելոնան» օգտվեցին «Ռեալի» սայթաքումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեց «Դեպորտիվոյին»` 1:0: Միակ գոլի հեղինակը 70-րդ րոպեին դարձավ Անտուան Գրիզմանը: Մադրիդյան մյուս ակումբը` «Ռեալը», սայթաքեց «Լաս Պալմասի» հետ խաղում, հանդիպման վերջում բաց թողնելով հաղթանակը և բավարարվելով ոչ-ոքիով` 2:2: Արդյունքում «Ռեալի» երկու հիմնական մրցակիցները ընդհուպ մոտեցան նրան: Այս տուրից հետո «Ռեալն» ունի 14 միավոր, իսկ հաղթանակներ տարած «Բարսելոնան» և «Ատլետիկոն»` համապատասխանաբար 13 և 12 միավոր: [b]Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր [/b] «Ատլետիկո» - «Դեպորտիվո»՝ 1:0 Անտուան Գրիզման, 70 «Լաս Պալմաս» - «Ռեալ»՝ 2:2 Դոմինգես Տանաուսուս, 38, Սերխիո Արաուխո, 85 – Մարկո Ասենսիո, 33, Կարիմ Բենզեմա, 67
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր