211652_close_icon
views-count5613 դիտում article-date 19:40 24-09-2016

Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.6 մլրդ դրամ

Սեպտեմբերի 19-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,831,430 դոլար 472.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78,645,590 ԱՄՆ դոլար 474.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 473.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,803,693 եվրո 527.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,469,764 եվրո 532.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,327,862,996 ՌԴ ռուբլի 7,31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 400,704,903 ՌԴ ռուբլի 7,41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.3 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր