211652_close_icon
views-count3751 դիտում article-date 14:27 24-09-2016

Ժոզե Մոուրինյո. Ռունիի ավագ լինելը նրան արտոնություններ չի տալիս

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի աշխատանքի մասին: «Ավագի թևկապը Ռունիին ոչ մի առավելություն չի տալիս: Ուեյնը թիմի ավագն է, մյուս ֆուտբոլիստները հավասարություն են վերցնում դեպի նա: Խաղացողները հավատում են նրան, ես` նույնպես: Սակայն ֆուտբոլում բոլորը նույնն են: Եթե Ռունին պահեստայինների նստարանին հայտնվի, նշանակում է, որ նա այնտեղ է հայտնվել: Կամ էլ տանը կմնա: Ես Ռունիի հետ ոչ մի խնդիր չունեմ: Ամեն ինչ հիանալի է: Ուեյնը ավագն է, սակայն դա նրան որևէ արտոնություն չի տալիս», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր