211652_close_icon
views-count10447 դիտում article-date 14:05 24-09-2016

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ВАЗ 21121-ը, ГАЗ 3302-ն ու KIA-ն. գիտաշխատողը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Կարեն Ղևոնդյանի վարած ГАЗ 3302 մակնիշի 10 ՍՏ 223 համարանիշի, 48-ամյա Պատվական Համբարձումյանի վարած KIA մակնիշի 77 VO 701 համարանիշի և 39-ամյա Կարեն Հակոբյանի վարած ВАЗ 21121 մակնիշի 13 ՍՏ 583 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Հակոբյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 61-ամյա Հեղինե Բաստրմաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Պ. Համբարձումյանը աշխատում է ՀՀ կառավարության առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ՍԿԴ վարչության 4-րդ բաժնում, իսկ վիրավոր Հ. Բաստրմաջյանը աշխատում է ՝ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամում՝ որպես գիտական աշխատող: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր