211652_close_icon
views-count14971 դիտում article-date 16:04 24-09-2016

Ինչպիսի՞ պայմաններում է ապրում «Մարաթուկ» համույթի նախկին մենակատարի կինը և ինչո՞ւ է անձրևների ժամանակ քնելը դառնում վտանգավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մարաթուկ» համույթի նախկին մենակատար Ալեքսան Քոչարյանի այրին՝ 65-ամյա Վարդուհի Տիգրանյանը, բնակվում է Նոր Արեշ 15 փողոցի 21/2 հասցեում՝ անմարդկային պայմաններում՝ փլված, խարխուլ ու խոնավ մի կառույցում, որն ամեն վայրկյան փլուզման ենթակա է և վտանգ է սպառնում միայնակ կնոջ կյանքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տիկին Վարդուհու ամուսինը, ով, բացի հզոր ձայն ունենալուց, եղել է նաև հայտնի քանդակագործ, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, մահացել է 2004 թվականին: Տունը պարբերաբար տեղացող անձրևների և ձյան պատճառով արդեն 3 տարի է, գնալով դառնում է էլ ավելի վտանգավոր, իսկ այդ խոնավությունից քանդվում են պատերը, կահույքը, լուսամուտները և հատակը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ահ ու սարսափով գոյատևող կինը, ով, ի դեպ, մասնագիտությամբ մանկավարժ-թերապևտ է, ասաց, որ իր միակ եկամտով՝ թոշակով, որը կազմում է ընդամենը 30 հազար դրամ, ի զորու չէ վերանորոգել տան տանիքը և ամեն անգամ, երբ անձրև է գալիս, կուչ է գալիս տան մի անկյունում և սկսում լացել այդ օրն ընկնելու պատճառով: Նա շատ բան չի ուզում սրտացավ մարդկանցից, խնդրում է օգնել մի ծածկ ունենալ գլխավերևում, որը ընդգրկում է մոտ 30 մետր քառակուսի մակերես: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր