Ծանր ծածկոցի տակ քնելը օգտակար է առողջության համար
Ամերիկայում անցկացվել են մի քանի փորձարկումներ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ ծանր ծածկոցի տակ քնելը ավելի հեշտ է և օգտակար առողջության համար:
Բանն այն է, որ նուրբ շփումները գրգռում են նյարդային համակարգը, իսկ ավելի ծանրերը հանգստացնում են այն:
Գիտնականներն ասում են, որ պառկած լինելով ծանր ծածկոցի տակ մեր մարմինը ստանում է ազդակ, որ քնելու տեղը տաք է և հարմար ու կարելի է հանգստանալ: