124697 դիտում
09:42 19-09-2016
Սպանություն Երևանում. սպանվել է Կոնդի Հարութը, ով «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրենն էր. ԼՐԱՑՎԱԾ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանն էր և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։
Փաստի առթիվ քննիչ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը լիարժեք բացահայտելու և այն կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի Կոնդեցի Հարութն է եղել, ով «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրենն էր:
***
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Կոնդ թաղամասի Չկալովի փողոցի բնակիչ, 34-ամյա Արտակ Հովհաննիսյանին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
55432 դիտում
10:22 12-03-2017
ՕՐՎԱ ԿԱԴՐ. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «նկարահանվում է» հայկական «Ֆորտ Բոյար» խաղում