211652_close_icon
views-count18732 դիտում article-date 20:46 15-09-2016

Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարության եւ անձնակազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարության եւ անձնակազմի հետ: Ոստիկանության պետն անդրադարձավ հուլիսի դրամատիկ իրադարձություններին, այդ օրերին ՊՊԾ գնդի ծառայողների գործողություններին եւ ընդգծեց պարտքի կատարման գիտակցման կարեւորությունը: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաեւ կադրային փոփոխությունների միջոցով դեռեւս առկա որոշ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը եւ վերահաստատեց նոր ոստիկանության կազմավորման իր սկզբունքային մոտեցումները: Ամփոփելով խորհրդակցությունը` Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` պարեկապահակետային գնդի ղեկավարներին ու ծառայողներին մեկ անգամ եւս պատվիրելով առաջնորդվել օրենքի գերակայության պահպանման, պրոֆեսիոնալ հմտությունների կատարելագործման, իրավապահի բարոյական պատասխանատվության եւ անդավաճան զինակցության սկզբունքներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր