211652_close_icon
views-count23467 դիտում article-date 16:35 08-09-2016

Ողբերգական ավտովթար Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ճանապարհին. փրկարարները ձորից դուրս են բերել 58-ամյա վարորդի դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի անտառ-Ուրցաձոր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Վեդի քաղաքի բնակիչ, 58-ամյա Ռաֆիկ Աղաբեկյանը իր վարած ГАЗ 5204 մակնիշի 26 ԼՏ 998 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երևթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Աղաբեկյանը տեղում մահացել է, և նրա դին մեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվելէ քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր