211652_close_icon
views-count8841 դիտում article-date 16:13 15-08-2016

Ամերիկյան փորձը` հաշմանդամություն ունեցող անձանց սպորտում ներգրավելու հարցում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ հաճախ բախվում են տեղաշարժման, միջավայրին չինտեգրվելու, ոչ լիարժեք կյանքով ապրելու բարդություններին: Ամբողջ աշխարհում այս ուղղությամբ տարվող աշխատանքները վաղուց արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը: Դրանց շնորհիվ նրանք աշխատում են, ընտանիք կազմում, զբաղվում պրոֆեսիոնալ սպորտով: Հայաստանում նման նախագծերի մասին տարիներ առաջ նույնիսկ խոսելն անիմաստ էր, այսօր արդեն գրեթե բոլոր ոլորտներում պատկերը միանգամայն փոխվել է: 2015 թվականին Սևակ Հակոբյանը (JKA Armenia ֆեդերացիայի գլխավոր մարզիչ և համակարգող) կյանքի կոչեց իր տեսակի մեջ բացառիկ մի նախագիծ, որի հերոսները հենց հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում ԱԻՆ նախարարությունում կազմակերպվեց հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի պարապմունքներ, որի արդյունքում հաշմանդամ աշխատակիցները կարողացան տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների, մասնակցել միջազգային և հանրապետական մի շարք մրցումների: Այսօր արդեն գաղափարի հեղինակ Սևակ Հակոբյանը <<Սպորտային յուրահատուկ կամուրջ երկու երկրների միջև>> ծրագրի շրջանակում ուսումնասիրելով ամերիկյան փորձը՝ նախաձեռնել է ընդլայնել ծրագրի շրջանակները: [b]-Սևակ, Դուք նոր եք վերադարձել Միացյալ Նահանգներից: Ասում են՝ դա երկիր է, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը լիարժեք կարող է ապրել: Ի"նչ կասեք: [/b] -Լիովին համաձայն եմ ասվածի հետ: Անձամբ տեսել եմ հազարավոր մարդկանց, ովքեր խնդիր ունեն տեղաշարժման հետ, սակայն ապրում են լիարժեք կյանքով` ընտանիք կազմում, աշխատում … Մենք, իհարկե, այդ առումով անելիքներ շատ ունենք. առաջին հերթին մարդկանց վերաբերմուքը։ Ժամանակն է՝ այդ մարդկանց նայել սովորականի պես, անսովոր ոչինչ չփնտրել: [b]-Ի՞նչ եք կարծում, հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանը ինտեգրվելու հարցն ամերիկյան այդ մոտեցումը կարմատավորվի՞: [/b] -Ավելի քան վստահ եմ, որովհետև արդեն մեր մշակույթում այդ ուղղությամբ բազում աշխատանքներ են կատարվել ու կատրվում: Դա նկատել հնարավոր չէ: Պարզապես ժամանակ ու միջոցներ են պետք դրանք կյանքի կոչելու համար: [b]-Դուք ավելի քան վեց ամիս վերապատրատվել եք ԱՄՆ-ում, ի՞նչ նոր գաղափարով եք վերադարձել և ի՞նչ պլաններ ունեք: [/b] -Այս ընթացքում հասցրեցի շփվել տարբեր ոլորտի մասնագետների հետ, ովքեր աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, ուսումնասիրեցի սպորտի տարբեր ուղղություններ, որոնցում նրանք կարող են ներգրավվել և զբաղվել ոչ թե սիրողական մակարդակով, այլ` պրոֆեսիոնալ: Այս կուտակած փորձով իմ թիմի հետ միասին մենք կդարձնենք ծրագիր, որը «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի ավելի բազմաժանր տեսակն է լինելու: Շատ չբացեմ փակագծերը, պարզապես ասեմ, որ այս անգամ մասնակիցներ կունենանք նաև մարզերից և կներկայանանք մշակութային և սպորտային համատեղ պրոեկտով: Նախագծի հեղինակը վերջերս է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ » նախաձեռնությունը կյանքի է կոչվել` կոտրելու հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ունեցած բոլոր կարծրատիպերը: JKA-ի գլխավոր նպատակներից մեկն է կարատեի օգնությամբ ստեղծել հոգու և մարմնի ներդաշնակություն, ապահովել առողջ և ակտիվ հասարակություն և իհարկե, հավատարիմ մնալ հնագույն “Բուշիդո” կարատեի ավանդույթներին և կանոններին: Մեր առաքելությունն է զարգացնել և ապահովել կարատեի այս տեսակը աշխարհի անկյուններում, վստահ լինելով, որ այն հետապնդում է հիմնադրման օրից առկա իր փիլիսոփայական և բարոյահոգեբանական կաննոնները: USA Adaptive Martial Arts Federation և JkA Armenia-ն համատեղ սկսում են կյանքի կոչել <<Սպորտային յուրահատուկ կամուրջ երկու երկրների միջև>> նախաձեռնությունը: Սևակ Հակոբյանն արդեն Հայաստանում է և պատրաստվում է նոր ծրագրի մեկնարկին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր