211652_close_icon
views-count10627 դիտում article-date 18:22 07-08-2016

Գեղարքունիքի մարզում Mercedes-ով վթարի է ենթարկվել ԼՂՀ ոստիկանության աշխատակիցը. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերին Հորաթաղ գյուղի բնակիչ Աշոտ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QQ 727 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս –Սոթք ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողակույտին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակիչ Լուսինե Ալավերդյանն ու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Սյուզաննա Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ավետիսյանն աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի ոստիկանությունում՝ որպես տեղամասային տեսուչ, իսկ վիրավորներից Լ. Ալավերդյանը Ստեփանակերտ քաղաքի Արցախ բանկի մասնաճյուղում՝ որպես վերահսկման մասնագետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր