211652_close_icon
views-count51311 դիտում article-date 19:38 06-08-2016

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 22-ամյա տղայի կախված դին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի 39 շենքի 37 բնակարան կանչով մեկնած հերթապահ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն տան բնակիչ, 22-ամյա Ս. Վ.-ն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր