96850 դիտում
10:10 06-08-2016
Երևանում մենեջերը՝ վթարի և ողբերգական վրաերթի հեղինակ. երաժիշտներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6-րդ հանրակացարանի բնակիչ, 26-ամյա Կարեն Գալստյանը իրեն վստահված Mercedes մակնիշի 30 XX 077 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Զավեն Ասատրյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 034 ՕP 31 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելուց հետո Կ. Գալստյանը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթուղային տրանսպորտի կանգառի ցուցանակին, ապա վրաերթի ենթարկել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 35-ամյա Կարեն Կարապետյանին և Երևանի Գյուրջյան փողոցի բնակիչ, 30-ամյա Կարո Ժամխարյանին:
Վթար-վրաերթի հետևանքով Կ. Գալստյանը, Կ. Կարապետյանը և Կ. Ժամխարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 01:00-ի սահմաններում Կ. Ժամխարյանը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խոմբը, 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր մեծ թվով քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Մինչ փրկարարների և բժիշկների ժամանումը, վիրավորներին քաղաքացիներն են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կ. Գալստյանն աշխատում է «Ռոշեն» ՍՊԸ-ում՝ մենեջեր, իսկ վիրավոր Կ. Կարապետյանն ու հիվանդանոցում մահացած Կ. Ժամխարյանը ծառայում են ՀՀ ոստիկանության N 1031 զորամասում՝ որպես նվագախմբի երաժիշտներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8553 դիտում
13:11 06-12-2014
Երևանում 21-ամյա մենեջերը՝ BMW-ով «կասկադյորական» վթարի հեղինակ. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ