211652_close_icon
views-count28172 դիտում article-date 10:00 31-07-2016

Վայոց ձորի մարզում Ford Transit -ով վթարի են ենթարկվել Արցախից Երևան վերադարձող «պրիսյագի» մասնակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հուլիս 31-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ժամը 04։50-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 28-ամյա Վիգեն Լյուդվիգյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում Վայքի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 34 MT 215 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 5 ուղևորները առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են բժշկական ծառայություն ստանալուց և հիվանդանոցում մնացել է միայն վարորդը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը, ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Հրաչ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու վիրավորները Երևան էին վերադառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որտեղ այցելել էին Մատաղիսի զորամաս իրենց ազգականի զինվորական երդման արարողությանը ներկա գտնվելու։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր