211652_close_icon
views-count2150 դիտում article-date 10:33 27-07-2016

Նավթի համաշխարհային գներն իջել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է գրանցվել, այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է Gazeta.ru-ն: Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,14 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 42,86 ԱՄՆ դոլար: Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,11 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44,82 ԱՄՆ դոլար: Նախօրեին WTI-ը բարձրացել էր 0.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 43.23 ԱՄՆ դոլար, իսկ Brent-ը՝ 0.38 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմել 44,89 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր