211652_close_icon
views-count37389 դիտում article-date 10:53 25-07-2016

Վրաերթ և խոշոր ավտովթար «Շանթ» գործարանի մոտ. 6 վիրավորներին օպերատիվորեն օգնության են հասել փրկարարները, զինվորականները ու բժիշկները. նրանց օգնել են քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ «Շանթ» գործարանի դիմաց Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 23-ամյա Արման Միրաքյանը իր վարած Mercedes մակնիշի 35 AԼ 039 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հասրաթյան փողոցի բնակիչ, 58-ամյա Հայկանուշ Մալխասյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Ա. Միրաքյանը բախվել է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 27-ամյա Հակոբ Ղահրամանյանին պատկանող Mercedes մակնիշի 34 TA 033 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդ Ա. Միրաքյանը, վրաերթի ենթարկված Հ. Մալխասյանն ու մյուս Mercedes-ի ուղևորներ՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ, 32-ամյա Անահիտ Հովակիմյանը, 24-ամյա Լուսինե Մադաթյանը, 1-ամյա Անահիտ Սիմոնյանը և 15-ամյա Վանուշ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Ա. Սիմոնյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի վայր են օպերատիվորեն ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 74 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Ա. Մանասյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապօգնության և «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակիցները: Տեղում վիրավորներին մեծ օգնություն են ցուցաբերել նաև փրկարարները, հարևանությամբ գտնվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողները ու քաղաքացիները, և եթե օպերատիվ չգործեին բոլոր ծառայությունները, վիրավորները ժամանակին չէին ստանա ոչ միայն բուժօգնություն, այլև չէին տեղափոխվի հիվանդանոցներ: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր