211652_close_icon
views-count2180 դիտում article-date 21:34 23-07-2016

ՀԱՕԿ նախագահի պարգևներին արժանացան «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կրտսեր անդամները. ֆոտոշարք

Ծաղկաձորի քաղաքային մարզադաշտում կայացավ արդեն ավանդական դարձած` Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը։ 13-րդ անգամ անցկացվող մրցույթում թիմային հաշվարկում առաջին տեղում Երևանի թիմն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Կոտայքի և Շիրակի մարզերը։ Ավանդույթի համաձայն` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ` Գագիկ Ծառուկյանը դրամական պարգևների արժանացրեց բոլոր 4 տարիքային խմբերի և հաշմանդամություն ունեցող կրտսեր մասնակիցներին։ Այս տարի 100 հազար դրամ պարգևը մասնակիցներին փոխանցեց ՀԱՕԿ առաջին նախագահ` Ռուբեն Հակոբյանը։ Եզրափակիչ փուլին մասնակցում էին 4 տարիքային խմբերում մրցութային երկրորդ փուլի հաղթող 144 ընտանիքները՝ Երևան քաղաքից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից: Ընտանիքները պայքարում էին խաղային փոխանցավազք` 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք` 30 մ, հեռացատկ (տեղից), «Հավաքիր «Հաղթանակ» բառը» մրցույթ, վարժություն` բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցավազք` թենիսի գնդակներով և հրաձգություն (օդամղիչ հրացանով) մրցաձևերում: Մրցումների մեկնարկային փուլին մասնակցել է 2061 ընտանիք (6183 մասնակցով):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր