211652_close_icon
views-count11072 դիտում article-date 12:17 23-07-2016

Պատանդ վերցված 4 ոստիկանից 2-ն ազատ են արձակվել. tert.am

Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պատանդ վերցված չորս ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել, այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում ասել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ նախորդ օրը տեղի է ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի և անդամ Վարուժան Ավետիսյանի հանդիպումը, որի ժամանակ էլ նման որոշում է կայացվել, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2016/07/23/vitali-2/2086867]tert.am[/url]-ը: «Մեր այն տղաների հետ, որոնք գտնվում են զորամասում, մեր մարտական երիտասարդ հայ տղաների հետ համատեղ որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք։ Եվ մենք շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանի ազատ ենք արձակել։ Հիմա գործընթաց է գնում»«– ասել է նա։ Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ իրենք պայմանավորվածություն ունեն, որ պետք է ստեղծվի մամուլի կետ՝ ՊՊԾ գնդի և ոստիկանության վերահսկողության տակ գտնվող տարածքի միջև ընկած չեզոք գոտում, որտեղից շուրջօրյա լրատվություն կապահովվի։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/07/23/vitali-2/2086867]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր