211652_close_icon
views-count27684 դիտում article-date 10:59 16-07-2016

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցը МАЗ բեռնատարով Արարատի ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:20-ի սահմաններում Երևանի բնակիչ Հակոբ Մեսրոպյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում` Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, МАЗ մակնիշի 237 ՕV 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով բախվել է նորակառույց ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել ճանապարհը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրոը հայտնում է, որ հարվածի հետևանքով մոտ 100 մետր երկաթե արգելապատնեշ վնասվել է և 1 էլեկտրասյուն էլ` տապալվել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենան հաշվառված է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության հաշվեկռում և վարորդը Կապանից գործուղումից վերադառնում էր Երևան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարերը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր