211652_close_icon
views-count129108 դիտում article-date 13:47 05-07-2016

Երևանում ինքնասպան է եղել Մանկավարժական համալսարանի ուսանողուհին. պատճառը եղել է ամբիոնի վարիչը

Երեկ՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկում բնակվող, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Կարապետյանը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում և ըստ համալսարանի մեր աղբյուրների՝ բարձր առաջադիմություն է ունեցել, սակայն ամբիոնի վարիչներից մեկի պատճառով գերազանցությամբ սովորող Ջ. Կարապետյանն արհեստական խնդիրներ է ունեցել, առանց որևէ պատճառների: Այդ տեղեկությունը քննչական բաժինը քննության ընթացքում ստուգելու է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր