211652_close_icon
views-count49491 դիտում article-date 18:03 29-06-2016

Պատգամավորն ու պատգամավորուհին Range Rover-ով կատարում են օրինախախտում. արդյո՞ք ՃՈ-ն կտուգանի նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ժողովի պատգամավոր «Մնաց գնաց» մականվամբ Մնացական Մնացականյանին կարելի է գրանցել որպես օրինախախտ վարորդ` Գինեսի գրքում: Այսօր` հունիսի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը իր գործընկերուհի, պատգամավորուհի Կարինե Աճեմյանի հետ խախտում ճանապարհային երթևեկության կանոնը: Մ. Մնացականյանը այն վարում է առանց ամրագոտու, ինչպես նաև առանց ամրագոտու է նրա ուղևորուհին: Նրանք այսօր Range Rover 015 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզի Ավան համայնքում շրջում էին առանց ամրագոտու: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է` Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և հերթական անգամ օրինախախտ պատգամավորը կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչպես նաև օրինանախախտ պատգամավորուհին: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր