31043 դիտում
20:39 16-06-2016
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 24-ամյա առաքիչը ավտոմեքենայով կողաշրջվելով հայտնվել է ձորում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ 24-ամյա Սևակ Քամալյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ․ հատվածում, իր վարած Ford Transit մակնիշի 927 LV 61 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվելով հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները՝ քաղաքացիների հետ։
Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը և դասակի հրամանատար՝ Կարեն Ներսիսյանը։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Աշոտ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը, ով գտնվում է Հրազդանի բժշկական կենտրոնում, աշխատում է վարորդ-առաքիչ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+