211652_close_icon
views-count45365 դիտում article-date 01:11 13-06-2016

Երևանում «Mersedes»-ի վարորդը «շումախերական» վթարով մխրճվել է BMW X5-ի, վերջինս էլ` «Volkswagen»-ի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հունիսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում, Գրիբոյեդովի փողոցում «Mersedes» մակնիշի 34 RD 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 35 AN 343 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X5-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Volkswagen» մակնիշի 22 LL 202 համարանիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները`ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Հարվածի հետևանքով BMW-ի ետնամասի անվահեծանը կոտրվել է, իսկ «Mersedes»-ն էլ հայտնվել է ճանապարհի մեջտեղում` խոչընդոտ դառնալով տրանսպորտային միջոցների համար: Սակայն ՃՈ աշխատակիցների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ճիշտ գործողությունների շնորհիվ երթևեկությունը նշված հատվածում կարգավորվել է: Ոստիկանությունը պարզում է «Mersedes»-ի վարորդի ինքնությունը: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչակյան բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր