211652_close_icon
views-count50775 դիտում article-date 15:40 21-11-2016

«Շումախերական» վթար Վանաձորում. զինվորականը Volkswagen-ով մխրճվել է գազալցակայանի սրճարան-սպասասրահի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Արմեն Բադեյանը իր վարած Volkswagen Bora մակնիշի 34 ՕZ 306 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու մխրճվել գազալցակայանի սրճարան-սպասասրահի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով վարորդը և սպասասրահում գտնվող մեկ այլ քաղաքացի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների և գազալցակայանի աշխատակիցների օգնությամբ տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդին տեղափոխել են զինվորական հոսպիտալ, քանի որ զինվորական է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները՝ Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վանաձորի Ռազմական ոստիկանության ավագ հետաքննիչ Կարեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ ՃՈ-ն և Ռազմական ոստիկանությունը պարզում են մյուս վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր