211652_close_icon
views-count25504 դիտում article-date 10:11 10-06-2016

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mazda-ն ու ВАЗ 211030-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Դավիթ Եղոյանի վարած ВАЗ 211030 մակնիշի 34 AՍ 489 համարանիշի և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում հաշվառված, սակայն Զ. Այգեկցու 26 տանը բնակվող, 24-ամյա Անանիա Հարությունյանի վարած Mazda 34 VV 469 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և ВАЗ 211030-ի ուղևոր , Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Պետրոսյանը և Mazda-ի ուղևոր, Լեռնային Ղարաբաղի Հանրպետության Հադրութ քաղաքի բնակիչ, 29-ամյա Լյովա Օսիպյանը տեղափոխվել են` 2-ը էրեբունի, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Mazda-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր