48067 դիտում
12:14 03-06-2016
Լարված իրավիճակ Գողթ գյուղում. գյուղ են ժամանել մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Գողթ գյուղում:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ Գառնիի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունը կքննարկի գողթեցիների բարձրացրած հարցը՝ կապված Գեղարդալճի հետ և այդ ժամանակ գողթեցիները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց բողոքի ակցիաները:
Ֆոտոլրագրողի հետ զրուցյում նրանք ասում էին. «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և թող վարչապետ Հ. Աբրահամյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը վերցրեն իրենց հսկողության տակ և կատարեն իրենց տված խոստումը, այն է՝ մինչև շինարարական աշխատանքներ սկսելը մասսայական քննարկեն գողթեցիների հետ»:
Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Վերջիններս հորդորւմ են գյուղացիներին, որպեսզի ճանապարհը բացեն, սական գյուղացիներն ասում են. «Մենք մինչև վերջ գնալու ենք, որպեսզի պատկան մարմինները հասկանան, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի և մեր պահանջն արդարացի է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+