211652_close_icon
views-count5166 դիտում article-date 21:54 31-05-2016

ՌԴ Մեժդուրեչենսկում շենքի մի հատված փլուզվել է. կա զոհ և վիրավորներ

Ռուսաստանի Կեմերովի մարզի Մեժդուրեչենսկ քաղաքում փլուզվել է 5 հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը տուժել են: Նշվում է, որ վնասվել է 16 բանակարան, որոնցից 8-ն ամբողջությամբ ավերվել են:  Փրկարարական աշխատանքներին մասնակցում է մոտ 500 փրկարար` 39 մարտական հաշվարկով: Փլուզման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, պարզվում են հանգամանքները: 

Նմանատիպ նյութեր