211652_close_icon
views-count2279 դիտում article-date 16:49 27-05-2016

Սիրիայում ԻՊ-ը մի քանի հանքահորերից է օգտվում նավթը վաճառելու համար. ՌԴ-ում Սիրիայի դեսպան

Սիրիայի տարածքում նախկինի պես մի քանի նավթահորեր մնում են «Իսլամական պետության» վերահսյողության ներքո, որը անօրինական ճանապարհով արդյունահանում է նավթն ու էժան գնում վաճառում հիմնականում Թուրքիային: Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը: Ռուսաստանի ՊՆ-ն ավելի վաղ մեղադրել էր Թուրքիայի իշխանություններին Սիրիայում ահաբեկիչներին զենքով օգնելու,ինչպես նաև նրանց պատրաստված զինյալներ ուղարկելու մեջ: բացի այդ, թուրքական իշխանություններին մեղադրել էր ԻՊ-ից էժան գնով նավթ գնելու մեջ: Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իբրև թե կեռանա իր պաշտոնից, եթե ապացուցվի, որ Թուրքիան նման գործունեություն է ծավալում, մասնավորապես, ահաբեկիչների հետ նավթի առևտրով է զբաղվում: Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՆկարան պետք է ՄԱԿ ԱԽ-ում ապացուցի, որ մասնակից չէ այդ մեղսագործությանը:

Նմանատիպ նյութեր