211652_close_icon
views-count3387 դիտում article-date 19:57 26-05-2016

Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։ ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, մասնակցել է վարժարանի սաների վերջին զանգի ավարտական արարողությանը, շնորհավորել է շրջանավարտներին և ծնողներին։ Պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ավարտվել է Արմավիրի ուսումնական բրիգադում, որտեղ ծանոթացել է իրականացվող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքին և առաջիկա ուսումնական ծրագրերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր