211652_close_icon
views-count6470 դիտում article-date 09:18 26-05-2016

Ադրբեջանի զինուժը դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 նռնականետից կրկին սկսել է կրակոցներ արձակել. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը,տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր