211652_close_icon
views-count1840 դիտում article-date 23:22 05-05-2016

Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել

Մայիսի 5-ին, ժամը 19.51-ից մինչև 20.16-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Վայոց ձորի մարզի Գնիշիկ, Գետափ, Աղավնաձոր և Արենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 518 կրակոց: Վայոց ձորի մարզի չպաշտպանվող Գլաձոր և Վերնաշեն համայնքներում տեղացել է կարկուտ: *** Ժամը 17.38-ից մինչև 17.55-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 11 կայանքներից Արմավիրի մարզի Ակնալիճ, Արշալույս և Ծաղկալանջ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 685 կրակոց: *** Ժամը 18.00-ից մինչև 18.06-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 153 կրակոց:

Նմանատիպ նյութեր