211652_close_icon
views-count1330 դիտում article-date 21:38 05-05-2016

Վալերի Գերգիևի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը համերգ է տվել սիրիական Պալմիրայում

Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն այսօր համերգով հանդես է եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված սիրիական Պալմիրայում: Այս մասին հայտնում է RBC-ն: Աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը կայացել էր Պալմիրայի աշխարհահռչակ ամֆիթատրոնի հարթակում` «Պալմիրայի մասին աղոթքով: Երաժշտությունը կենդանացնում է հնագույն պատերը» խորագրով: Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի վերջին սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան:

Նմանատիպ նյութեր