211652_close_icon
views-count34137 դիտում article-date 18:10 03-05-2016

Երևանում թիվ 46 ավտոբուսի վարորդը մեծ արագությամբ բախվել է Mercedes ML-ին. Mercedes-ն էլ հարվածել է կայանված Volkswagen-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկում անվարույթ նյութեր են նախապատրաստվում` ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 66ա շենքի մոտ բախվել են 38-ամյա Ալիկ Ղազարյանի վարած Hyundai մակնիշի 1193 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը, 50-ամյա Կարեն Տոնոյանի վարած Mercedes ML մակնիշի Օ 095 HT 777 համարանիշի և 23-ամյա Ռուբեն Մկրտչյանի վարած Volkswagen Golf մակնիշի 41 RM 400 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով` վթարի մեղավորը եղել է Hyundai ավտոբուսի վարորդը, որը սպասարկում է թիվ 46 երթուղին, որի վարորդը ավտոբուսը վարելով մեծ արագությամբ` բախվել է կայանված Mercedes-ին, Mercedes-ն էլ առաջ ընթանալով` հարվածել է Volkswagen-ին: Օպերատիվորեն վթարի վայրե են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չունեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր