211652_close_icon
views-count4081 դիտում article-date 16:18 30-04-2016

Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում վառվեց Օրհնյալ կրակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում վառվեց Օրհնյալ կրակը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր քրիստոնյաներ էին հավաքվել Հին Երուսաղեմի փողոցներում, որպեսզի ականատես լինեն Օրհնյալ կրակի արարողությանը, որը ամեն տարի ուղղափառների Զատիկի նախօրեին վառվում է Կուբուկլիայում՝ Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում` Տիրոջ գերեզմանաքարի վրա: Հին քաղաքի նեղ փողոցներում ուխտագնացների բազմության երկարությունը 3 կիլոմետրի էր հասնում: Ոստիկանությունը ծառայություն է կրում ուժեղացված ռեժիմով և հերթապահություն է սահմանել է հնարավոր հրմշտոցը կանխելու համար: Մանրամասները` [url=http://www.ntv.ru/video/307741/]տեսանյութում[/url]

Նմանատիպ նյութեր