Երուսաղեմում Օրհնյալ կրակի ակնկալիքով տասնյակ հազարավոր ուխտագնացներ են հավաքվել Քրիստոսի հարության տաճարում
Այսօր` ապրիլի 30-ին, աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են հավաքվել Հին Երուսաղեմի փողոցներում, որպեսզի ականատես լինեն Օրհնյալ կրակի արարողությանը, որը ամեն տարի ուղղափառների Զատիկի նախօրեին վառվում է Կուբուկլիայում՝ Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում` Տիրոջ գերեզմանաքարի վրա: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Հին քաղաքի նեղ փողոցներում ուխտագնացների բազմության երկարությունը 3 կիլոմետրի է հասնում:
Ոստիկանությունը ծառայություն է կրում ուժեղացված ռեժիմով և հերթապահություն է սահմանել է հնարավոր հրմշտոցը կանխելու համար: