1018 դիտում
13:34 18-04-2020
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեկնարկում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը. Tert.am. ՈՒՂԻՂ
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեկնարկում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը: Արարողությունն առցանց հեռարձակում է Greek City Times-ը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/18/Jerusalem/3266995]Tert.am[/url]-ը։
Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում ականատես են լինում Սրբագործ կրակի իջնելու հրաշքին։ Սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ուխտավորներին թույլ չեն տա մուտք գործել տաճար:
Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին:
Քրիստոնյաները մոմեր են վառում Սրբագործ կրակից և կրակը բաժանում հարևաններին։ Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ տաճարով, սփռվում դրա առջև գտնվող հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/18/Jerusalem/3266995]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4084 դիտում
16:18 30-04-2016
Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում վառվեց Օրհնյալ կրակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1991 դիտում
14:19 30-04-2016
Երուսաղեմում Օրհնյալ կրակի ակնկալիքով տասնյակ հազարավոր ուխտագնացներ են հավաքվել Քրիստոսի հարության տաճարում
Այս բաժնից
610 դիտում
21:43 24-04-2024
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը
577 դիտում
21:31 24-04-2024
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
904 դիտում
23:46 23-04-2024
Մոսկվան կրկին խոսում է եռակողմ համաձայնություններն իրականացնելու անհրաժեշտության մասին