Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ առաջին տիկինը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են հայկական երգչախմբի կատարումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում եղել են հայկական, կաթոլիկ և հունական բաժիններում:
Այս մասին [url=https://web.facebook.com/hovnan.baghdasaryan.7/posts/10212358926510937?pnref=story&_rdc=1&_rdr]իր ֆեյսբուքյան էջում[/url] գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Հայկական բաժին այցելության ընթացքում նրանք ունկնդրել են հայկական շարական՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի երգչախմբի կատարմամբ, լսել Երուսաղեմի Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանին, ով խոսել է Հայ եկեղեցու և հայ ժողովրդի մասին: