211652_close_icon
views-count81043 դիտում article-date 18:20 28-04-2016

Երևանում 32-ամյա վարորդը խմած վիճակում Jeep Grand Cherokee-ով ավտոմեքենաների ջարդ անելուց հետո դիմել էր փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի բնակիչ, 32-ամյա Ստեփան Շամխալովը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 14 ՕՏ 880 համարանիշի ավտոմեքենայով Լենինգրադյան փողոցում Volkswagen ավտոմեքենաների սրահի դիմաց հարվածել է Mitsubishi Pajero մակնիշի 59 CC 005 համարանիշի և Nissan մակնիշի 50 ՕC 101 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածելուց հետո Grand Cherokee-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ կայանված Mitsubishi –ին էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի 55 NM 045 համարանիշի, վերջինս էլ առաջ ընթանալավ` բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 34 TM 936 համարանիշի ավտոմեքենաներին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի ավագ տեսուչ Արամ Կարապետյանն ու տեսուչ Հովհաննես Մանուչարյանը, ովքեր վթարի վայրից բավականին հեռու գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերել են վթարված Jeep Grand Cherokee ավտոմեքենան: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով վարորդ Ս. Շամխալովը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ`( 0,80 տոկոս), խմած վիճակում: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր