36910 դիտում
01:10 18-06-2015
Երևանում «Յաշիկ»-ի վարորդը ավտոմեքենաների ջարդ անելուց հետո ըստ հավաքվածների ասում էր «պռակատ էի վերցրել ք..մեջ արի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Mercedes մակնիշի «յաշիկ» 11 OO 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում բախվել է Audi մակնիշի 34 AL 019 համարանիշի և Opel մակնիշի 34 OM 153 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց իսկ «յաշիկ» էլ մասամբ հայտնվել է մայթին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդներիր և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին ասում էին «յաշիկ»-ի վարորդը միջին բարձրության, գիրուկ, մուգ կապույտ կոշիկներով, ռոզվի մայկայով երիտասարդ էր, ով վթարից հետո մինչ գայի տղերքի ժամանելը ասում էր՝ «Վայ իմ արև պռակատից էի վերցրել ք..մեջ արի», իսկ նրան ընկերները ասում էին «Վահագ ջան, ինչ պռոբլեմ ունես, սաղ լավա պետքա եղել ըտենց ես քշե»:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)