Թշնամու հետ կատաղի մարտ մղած Արամի հայրը ՌԴ-ում է տեղեկացել դեպքի մասին եւ վերադարձել Հայաստան
Թշնամու գնդակից զոհված Արամ Աբրահամյանը շատ համեստ ընտանիքում մեծացած տղա էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտիմետի գյուղապետ Զավեն Միրզախանյանը:
Նշեց, որ ընտանիքում 3 երեխա են: Արամը ունի եւս մեկ քույր եւ եղբայր: Մինչեւ ծառայության մեկնելը խանութում էր աշխատել եւ օգնել ծնողներին:
Նշենք, որ Արամի հայրը արտագնա աշխատանքի է եղել եւ դեպքի մասին լսելուց հետո է վերադարձել Հայաստան: Արամը զոհվել է թշնամու հետ կատաղի մարտ մղելու ժամանակ:
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել էր Արցախում զոհված զինծառայողների տվյալներ.
Ցավում ենք եւ հպարտանում
Շարքային Աբրահամյան Արամ Արայիկի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածնի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00
Հասցե` Արմավիրի մարզ, գ. Արտիմետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս խորը ցավակցություն է հայտնում բոլոր Արամի հարազատներին:


