211652_close_icon
views-count153590 դիտում article-date 12:31 24-03-2016

Երևանում ոստիկանները հետապնդել են պատգամավորի անունով Ճվճըվ Արոյի որդու և գյուղապետի տղայի վարած BMW-ն և «յաշիկը», ովքեր «խոնարհ հարսի նման» տեղափոխվեցին ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մարտի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Կամոյի Ալավերդյանին, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 23-ամյա Հարություն Մուրադի Հարությունյանին և 24-ամյա Էրիկ Գագիկի Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել են, սակայն նրանք, լինելով Mercedes G 500 մակնիշի 77 ՏՏ 077 համարանիշի և BMW մակնիշի 34 ՍA 988 համարանիշի ավտոմեքենայով, չեն ենթարկվել ՃՈ աշխատակիցների օրինական «կանգ ա՛ռ» հրահանգին, դիմել են փախուստի՝ ճանապարհին հարվածելով ու վնասելով մի քանի ավտոմեքենաներ: Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է «ոսկե երիտասարդներին» վնասազերծել և տեղափոխել ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արո» մականվամբ Երևանի նախկին ավագանու անդամ Արա Վարդանյանի անուղղելի զավակն է, ում մասնակցությամբ բազմաթիվ անգամներ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ և 27-ից ավելի քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցներում: Եվ Ս. Վարդանյանը, և նրա եղբայրը, ինչպես նաև հայրը՝ Արան, զրկված են ավտոմեքենա վարելու իրավունքից, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «կարմիր կովը իր կաշին չի փոխում»: Դրանց երեսին ինչքան էլ օրենքը «թքում է», միևնույն է՝ գորտի նման ասում են «անձրև է գալիս»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի կողմից մի քանի օր էր՝ գտնվում էր հետախուզման մեջ և երեկ կեսգիշերին նրան քննիչի որոշմամբ տեղափոխեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Հ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին է: Վ. Ալավերդյանը, Հ. Հարությունյանը և Է. Գրիգորյանը ստորագրությամբ ազատ են արձակվել: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, իմանալով, որ վնասազերծվածը Ճվճըվ Արոյի անուղղելի զավակն է, ասում էին. «Ոստիկանությունը բռնում ա, քննչական էլ քննում, գործն ուղարկում ա դատարան, դատարանն էլ մի հատ մուրճի հարվածով այդ լածիրակին ազատ ա արձակում, ով, փոխարենը՝ ուղղվի, ավելի ա կատաղում ու ընկնում խեղճ ժողովրդի ջանին: Դրա նմաններին պետք է երկար ժամանակ կտրեն հասարակությունից, որ իմանա՝ ինչ է օրենքը: Հույսը դրել է հոր՝ Ճվճըվի վրա»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ 22-ամյա Հայկ Ախոյանի անվամբ: [b]Հետախուզման մեջ գտնվող Ճվճըվ Արոյի որդին՝ 23-ամյա Սերժ Վարդանյանը [/b] [img]/ups/images/013398500145880965486778.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր