211652_close_icon

Խաչիկցի կնոջը, ում գայլը հոշոտել էր, «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները վիրահատում են

views-count5843 դիտում article-date 17:22 21-03-2016
Խաչիկ գյուղի բնակչուհի, 75 –ամյա Ռոզա Հովհաննիսյանին, ում գայլը հոշոտել էր, «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատում են: «Այս պահին հիվանդը արդեն վիրասրահում է, որտեղ աշխատելու են մի քանի վիրահատական խմբեր: Վիրահատությունից հետո միայն հնարավոր կլինի գնահատել վնասվածքների խորությունը և որոշել հետագա անելիքները: Մասնագետների նախնական կանխատեսումներով` մի քանի շաբաթ անց հիվանդը պլաստիկ վիրահատության կարիք ևս կունենա»,-ասաց Շուշան Հունանյանը: Որոշումը կայացվել է միկրովիրաբույժների և դիմածնոտային վիրաբույժների նախնական զննությունից հետո: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/21/80152/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Խաչիկ գյուղից ահազանգ էր ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նմանատիպ նյութեր