211652_close_icon
views-count4410 դիտում article-date 20:59 14-02-2016

《Մ Ե Ն Ք》 երիտասարդական նախաձեռնությունը Փետրվարի 15-ին սիրով հրավիրում է բոլորիդ ներկա գտնվելու 7ամյա Հայկին նվիրված Բարեգործական համերգին

Փոքրիկ Հայկը այս պահին ունի բոլորիս աջակցության կարիքը: 7ամյա Հայկը տառապում է արյան սուր լեյկոզով: Բժիշկները եկել են այն եզրահանգմանը, որ երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում արտերկրում: Փոխպատվաստման և բուժման համար անհրաժեշտ է 200 հազար դոլլար: Միասին փրկենք փոքրիկի կյանքը: Ձեր՝ յուրաքանչյուրիդ լուման կարող է կյանք պարգևել փոքրիկին: Ձեր` յուրաքանչյուրիդ լումայի շնորհիվ փոքրիկը հետագայում իր կյանքի գնով պաշտպանելու է Ձեզ և Ձեր ընտանիքը՝ լինելով ազգի զինվոր: Ժամանակը սուղ է, համախմբվելու ժամանակն է: Միջոցառմանը ելույթ են ունենալու` Մասունք, Նուբար, Ծովակ, Սասնա ծռեր և այլ ազգագրական երգի ու պարի խմբեր, սիրված երգիչներ: Հաշվեհամարներ` 16027031912400 AMD 16027031912401 USD 16027031912402 EUR 6027031912403 RUR Ստացող` Թելման Մինասյան Ռաֆիկի Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել` 098909928, 043869686: Հարգաններով` 《Մ Ե Ն Ք》երիտ.նախաձեռնություն:

Նմանատիպ նյութեր