211652_close_icon
views-count2535 դիտում article-date 09:09 14-02-2016

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 14-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բուժական-Եղվարդ ավտոճանապարհին «Газель» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վարորդը, արգելափակվելով Արագյուղ-Եղվարդ ավտճանապարհի 2-րդ կմ-ում, լքել է ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են վարորդին ավտոճանաարհի մոտակա դաշտավայրում (ավտոմեքենայից մոտ 500 մ հեռավորության վրա): Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թիվ 11 երթուղու «Газель» մակնիշի 1805S պ/հ ավտոմեքենան, իսկ վարորդին տեղափոխել են ՀՓՋ: *** Փետրվարի 14-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի կենտրենական շուկայի հարևանությամբ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի 34 RM 122 պ/հ ավտոմեքենան: *** Փետրվարի 14-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 RT 937 պ/հ ավտոմեքենան: ***

Նմանատիպ նյութեր