211652_close_icon
views-count1681 դիտում article-date 21:29 13-02-2016

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին

Փետրվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ առկա է մեծ ներուժ՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` Դոհա-Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում։ Հանդիպմանը քննարկվեցին գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր: Հայաստանի և Կատարի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ: Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին այցելել Երևան:

Նմանատիպ նյութեր