211652_close_icon
views-count1493 դիտում article-date 15:11 18-12-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Կատարի Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Անգնահատելի է Ձեր ներդրումը Կատարի կայուն առաջընթացի, զարգացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր