211652_close_icon
views-count961 դիտում article-date 17:55 13-02-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Փետրվարի 13-ին, ժամը 16.45-ին ահազանգ է սատցվել, որ Արմավիրի մարզ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 13-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 9ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր