211652_close_icon
views-count2291 դիտում article-date 19:27 08-02-2016

Կրիշտիանու Ռոնալդու. 2 տարի էլ խաղամ «Ռեալում», հետո կերևա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համեմատել է Անգլիայի Պրեմիեր լիգան Պրիմերայի հետ և նշել, որ մտադիր է մադրիդյան ակումբում խաղալ ևս երկու տարի: Ես արդեն վեց տարի Իսպանիայում եմ: Մինչ այդ վեց տարի խաղացել եմ Մանչեսթերում և դա հիանալի փորձ էր: Պրեմիեր Լիգան շատ ուժեղ առաջնություն է, սակայն իմ համար լավագույնը Պրիմերան է, այնպես որ այստեղ լինելը մեծ պատիվ է իմ համար: Ցանկանում եմ «Ռեալում» մի երկու տարի էլ խաղալ, իսկ հետո կտեսնենք: Խոստանում եմ թիմի համար անել հնարավոր ամեն ինչ և ուժերս չխնայել», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր