211652_close_icon
views-count1574 դիտում article-date 17:00 08-02-2016

Իրանի նախագահը պարգևներ է հանձնել միջուկային գործարքի մասնակիցներին

Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեդալներ է հանձնել երկրի արտգործնախարար Մոհամադ Զարիֆին, պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանին, ինչպես նաև Իրանի Միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին: Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, վերջիններս պարգևատրվել են Իրանի ու համաշխարհային գերտերությունների միջև իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի ստորագրման գործընթացում ունեցած նշանակալի ջանքերի համար: Հիշեցնենք, որ պատմական նշանակություն ունեցող համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին, որի կետերն իրականացնելուց հետո Իրանի դեմ կիևրառվող միջազգային տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները հանվել են:

Նմանատիպ նյութեր